211652_close_icon

Բաքվում պարտադրում են ձեռքներին ու պայուսակներում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներ ունենալ․ Սպարտակ Ղարաբաղցյան

views-count2557 դիտում article-date 13:38 02-10-2020
Սցենարիստ, լրագրող Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես Երևանում դիմակներ էին պարտադրում, հիմա Բաքվում պարտադրում են անպայման ձեռքներին, պայուսակներում խոթած ազերբայջանի և թուրքիայի դրոշները ունենալ...»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատմաբան, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը և հավելում․ «Բաքվի շենքերից, պատշգամբներից թուրք-ազերի փոխփոխացող դրոշները միակ հույսն ու հավատն են մնացել... Ալիևն ամեն ինչ անում է չեղած ոգի ու չեղած հավատ ներարկել, պարտադրել; Փողոցներում հարց ու փորձ են անում ... Մեկը նույնիսկ ասում է, որ տեղեկատվության սով է, ու ստիպված հայ կական լրատվամիջոցներից է տեղեկանում, թե ինչ է կատարվում ռազմաճակատում... Ի՜նչ անեծք ու հայհոյանք է տեղում ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ հասցեին... Ոչինչ, շուտով, շատ շուտով այդ անեծքներն ու հայհոյանքները կգտնեն իսկական հասցեատիրոջը՝ ալիև-էրդողանին...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր