211652_close_icon
views-count1190 դիտում article-date 20:31 18-04-2014

Մեսսին կարող հեռանալ «Բարսելոնա»-ից

«Բարսելոնա»-ն մտադիր է տրանսֆերի հանել թիմի առաջատար Լիոնել Մեսսիին, քանի որ թիմի ղեկավարները դժգոհ են արգենտինացու մարզավիճակից: Բացի այդ ակումբի ղեկավարները և խաղացողը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման հարցում: Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին ձեռք բերելու պատրաստակամություն են հայտնել «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և ՊՍԺ-ն: Աղբյուրի տվյալներով` այդ կապակցությամբ «Բարսելոնա»-ի և ՊՍԺ-ի միջև բանակցություններ են սկսվել: Հավանական գործարքի արժեքը կազմում է 200-250 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր