Տեր Շտեգենը կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից
«Բարսելոնա»-ի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտնվել է անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակներում, հայտնում է Daily Express-ը: Գերմանացի դարպասպահը կատալոնյան թիմում զրկված է մշտական խաղային պրակտիկայից, և այդ պատճառով չի բացառվում, որ նա կարող է համաձայնվել կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակին:
Աղբյուրի տվյալներով՝ տեր Շտեգենին կձգտի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, եթե մանկունիանցիների դարպասապահ Դավիդ Դե Խեան տեղափոխվի «Ռեալ»:
Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնա»-ի կազմում մացնակցել է 4 խաղի (բոլորն էլ Չեմպիոնների լիգայի շրջանակում):