211652_close_icon
views-count2327 դիտում article-date 10:11 18-04-2014

Գագիկ Ծառուկյանը քաղաքական «վոյաժներ» է սկսել արևմտյան թևի հետ. Ժողովուրդ

«ժողովուրդ» թերթը գրում. «Արևմտամետի համբավ ունեցող Տիգրան Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հրաժարականներից հետո ռուսամետի համբավ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է քաղաքական «վոյաժներ»-ի շարք արևմտյան թևի հետ: Նախօրեին նա փակ հանդիպում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ, իսկ երեկ էլ՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ: Հիշեցնենք, որ 2012 թ. տարեվերջին նույն Ծառուկյանը ազդեցիկ մի խմբով մեկնեց Բրյուսել, հանդիպեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր