Բրազիլական «Վասկո դա Գամա»-ի հարձակվող Էվերտոն Կոստան Բրազիլիայի գավաթի խաղերից մեկի ժամանակ ուշագնաց է եղել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջողները` միջադեպը տեղի է ունեցել, այն ժամանակ, երբ խաղացողը գտնվելուց է եղել պահեստայինների ստարանին: Կոստային շտապ օգնության մեքենայով արագորեն հասցրել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սրտի առիթմիա:
Ներկայումս 28-ամյա խաղացողը գնտվում է բժիշկների վերահսկողության տակ: Ֆուտբոլիստի առողջական վիճակը գնահատվում է կայուն: