Նիդեռլանդներում խաղի ժամանակ մրցակցին կծելու համար որակազրկված ֆուտբոլիստը պնդում է, որ միջադեպը պատահմամբ է եղել
Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլային միությունը տաս խաղով որակազրկել է սիրողական ԴԵՏՕ ակումբի խաղացող Ջերրի վան Ստային՝ խաղի ժամանակ մրցակցին կծելու համար: Այս մասին հայտնում է «Daily Express»-ը` հավելելով, որ տուժածը՝ Տոմաս Սմեդեման «Facebook»-ի իր էջում տեղադրել է կծածի հետքերով լուսանկարը, կատարվածն անվանելով մրցակցի կողմից «ստոր վախկոտ արարք»:
Իսկ որոկազրկված ֆուտբոլիստը պնդում է, որ միջադեպը պատահմամբ է եղել՝ ինքը կորցրել է հավասարակշռությունը և ընկնելու պահին հպվել մրցակցին: