1531 դիտում
21:00 17-04-2014
Վտանգավոր գաղափար
Կարևոր է, որ ժողովուրդը սոված չլինի, որովհետև սոված մնալուց առաջանում են հիվանդություններ, այդ թվում՝ հոգեկան: Սոցիալական անբավարար պայմաններում ապրողը չարանում է և կորցնում մարդկային դեմքը: Այս պատճառով ժողովրդի նկատմամբ հոգատարություն ասելով հասկանում են նրա սննդի և սոցիալական ապահովության հարցերը լուծելը: Այս գնահատականներն այդքան էլ անհիմն չեն:
Ճիշտ է սնունդը և մարմնական այլ պահանջները բավարարելը կարևոր է, բայց սահմանափակ մտածողություն ունեցողը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչը կարող է սննդից և ֆիզիկական պահանջներից կարևոր լինի: Քիչ չեն նաև նրանք, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, սակայն նույնիսկ սնվելուց առաջ չեն աղոթում:
Այս բնութագիրը բնորոշ է նյութապաշտ կամ սպառողական հասարակության անդամներին: Սպառողական հասարակությունում առկա է սոցիալական պայմանները մշտապես բարելավելու պահանջ: Այդ պատճառով սպառողական հասարակությունում տարբեր են սոցիալական պահանջների բովանդակությունն ու չափերը, բայց ոչ ոք սոցիալապես բավարարված չէ: Օրինակ. Տուն չունեցողը ձգտում է բնակարան ունենալ, բնակարան ունեցողը՝ մեծ բնակարան, մեծ բնակարան ունեցողը՝ առանձնատուն, առանձնատուն ունեցողը՝ դղյակ, դղյակ ունեցողը՝ օվկիանոսի ափին դղյակ, տուն անմարդաբնակ կղզում, Մարսի վրա և այդպես շարունակ:
Խորհրդայնացված Վրաստանում, 1965-ի մայիսի 1-ին ավանդական շքերթի ժամանակ վրաց եկեղեցու հոգևորական Հայր Գաբրիելը այրում է Լենինի մեծադիր նկարը: Շքերթի մասնակցող ամբոխը գազանաբար ծեծում է Հայր Գաբրիելին: ՊԱԿ-ը ձերբակալում է նրան: Հարցաքննության ժամանակ հարցնում են. «Ինչո՞ւ ես այրել Լենինի նկարը»: Հայր Գաբրիելը պատասխանում է. «Չի կարելի աստվածացնել մարդուն: Ինչո՞ւ եք գրել «Փա՜ռք Լենինին»: Պետք է փառաբանել Տեր Հիսուս Քրիստոսին, ով հաղթել է մահին և մեզ հավիտենական կյանք պարգևել: Լենինի նկարի տեղում պետք է Քրիստոսի Խաչը լինի»:
Հայր Գաբրիելի վարքը մեծ արձագանք է գտնում խորհրդային երկրում և ամբողջ աշխարհում: Այդ պատճառով խորհրդային դատարանը չի համարձակվում դատել Հայր Գաբրիելին, նրան որակում է որպես հոգեկան անհավասարակշռված անհատ և ազատ արձակում: Դրանից հետո Հայր Գաբրիելը չի չարանում և շարունակում է մարդկանց վերաբերվել անսահման սիրով: Հետագայում, 2012-ին Վրաց եկեղեցին Հայր Գաբրիելին դասում է սրբերի շարքը:
Երբ սոցիալական ապահովությունը համարվում է ամենակարևոր խնդիրը, ապա Աստծո, Սիրո, Հայրենիքի մասին գաղափարները համարվում են անհետաքրքիր, ցնորամիտ, վտանգավոր: Հայր Գաբրիելի մայիսմեկյան արարքը հրաշքին հավասար բան էր, սովետական հպատակի տեսանկյունից՝ խիստ վտանգավոր: Այս առումով լավ կլիներ, որ առաջիկա Սուրբ Հարության տոնին վերանայել անցյալ դարի անաստված մոտեցումները, Սրբի օրինակով թեկուզ մեկ օր համարձակությամբ լցվել, չվախենալ, որ անաստվածները Ձեզ գժի տեղ կդնեն, բոլոր մարդկանց վերաբերվել սիրով, ներողամտությամբ, և հավատով փառք տալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2411 դիտում
16:34 29-11-2022
Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հաղթող ճանաչված 5 գաղափար արժանացել է դրամական խրախուսանքի
5532 դիտում
10:30 20-03-2018
Պուտինը Ռուսաստանը վտանգավոր փակուղի է մտցնելու, որը չափազանց վտանգավոր է. «168 ժամ»
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը