Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Բոլորին դեմ եմ»-ը իր «զարդարված» ավտոմեքենայով սկսել է քարոզարշավ իրականացնել՝ ընտրողներին հորդորելով, որ ամենաճիշտ թեկնածուն համար 2-ն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մայիսի 8-ին, հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է Ազգային ժողովի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը. 19 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել ու երեկվանից մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց լիդերներով հանդիպումներ են ունենում ազգաբնակչության հետ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 9-ին, Երևանում իր քարոզարշավն էր շարունակում «Բոլորին դեմ եմ» քաղաքական շարժումը, ովքեր իրենց կողմից «զարդարված» ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ էին իրականացնում ու ընտրողներին հորդորում ու վստահեցնում, որ ամենալավ, ամենաճիշտ, ամենա, ամենա, ամենա ուժը հենց իրենք են ու իրենց թեկնածուն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի