211652_close_icon
views-count3136 դիտում article-date 10:31 17-04-2014

Սպասվում է փոփոխական եղանակ

Ապրիլի 17-ին, 19-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 18-ին, 21-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 18-ին նույնքան կնվազի: Երևանում ապրիլի 17-ի, 19-20-ին անձրևի հավանականությունը փոքր է: 18-ին, 21-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի` ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Նմանատիպ նյութեր