Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն աշխատանքից հեռացրել է փոխքաղաքապետին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրիի քաղաքապետարանին մոտ կանգնած «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, օրերս աշխատանքից հեռացվել է փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, ով Սամվել Բալասանյանի սանիկն է և ոչ հեռու անցյալում նրա ամենահավատարիմ մարդկանցից մեկը:
«Հայտնի չէ, թե ինչ կատու է անցել Բալասանյանի և նրա տեղակալի միջև: «Հրապարակ»-ի աղբյուրների համաձայն նրա գնալը կապ ունի կադաստրի ղեկավարի հեռացման հետ: Երեկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է նաև կադաստրի կոմիտեի Շիրակի ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: