Ձերբակալվել է ռուսական մաֆիայի հայտնի պարագլուխ Շաքրո Մոլոդոյը. տեսանյութ
ՌԴ իրավապահները դրամաշորթության կասկածանքով ձերբակալել են «օրենքով գող» Զախարիա Կալաշովին՝ առավել հայտնի «Շաքրո Մոլոդոյ» մականվամբ: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, տեղի ունեցածը անսպասելի է եղել հենց Կալաշովի համար:
Իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Մոլոդոյը ձերբակալվել է երեկ՝ հուլիսի 11-ին: Նրան ձեռնաշղթայված տեղափոխել են ՌԴ ՆԳՆ ԳՀՎ-ի Մոսկվայի բաժին, որտեղ հարցաքննվել է:
Վերջինի դեմ հաղորդում էր տվել հայտնի գործարար Ժաննա Կիմը, ով 2014 թ-ի ապրիլին ծանոթացել էր Լոնդոնում բնակվող դիզայներ Ֆաթիմա Միսիկովայի հետ և խնդրել նրան «զրոյից» ռեստորան կառուցել (Elements) և վերանորոգել իրեն պատկանող բարերից մեկը: Սակայն կատարված աշխատանքներից Ժաննան դժգոհ է մնացել, վճարել է դիզայներին 600 հազար եվրո և խզել պայմանագիրը:
Միսիկովային էլ չի գոհացրել վճարված 600 հազար եվրոն և, ծանոթ լինելով Շաքրո Մոլոդոյի հետ, օգնության է դիմել նրան: 2015 թ-ի դեկտեմբերին Ժաննային է մոտենում մի մեծ «պատվիրակություն»՝ պահանջելով կատարված աշխատանքների համար հսկայական չվճարված գումար, որը չվճարելու դեպքում պահանջում են գրանցել ռեստորանը երրորդ անձի անվամբ:
«Օրենքով գող» Իտալացին, ով գլխավորում էր այդ «պատվիրակությունը», հայտարարում է, որ այդտեղ է գտնվում Շաքրո Մոլոդոյի կաչգադրությամբ: Սկսվում է «ռազբորկա», հնչում են կրակոցներ, որոնց հետևանքով 2 մարդ է սպանվում, ևս 5-ը վիրավորվում է: Դեպքի կապակցությամբ Ժաննա Կիմը դիմում է ոստիկանություն, ինչի հիման վրա հարուցվում է քրգործ և որի շրջանակներում էլ ձերբակալվում է Շաքրո Մոլոդոյը: