Կոլումբիայում ձերբակալվել է Պեպեն՝ իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը
Իտալական «Նդրանգետա» մաֆիոզ խմբավորման լատինաամերիկյան ճյուղի առաջնորդ Ջուզեպպե Պալերմոն, որը հայտնի է որպես Պեպե, հուլիսի 11-ին ձերբակալվել է Կոլումբիայում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն:
«Բրիտանիայի, Իտալիայի իշխանությունների և Եվրոպոլի կողմից անցկացված միջազգային գործողության շրջանակներում 2025 թվականի հուլիսի 11-ին Կոլումբիայի ազգային ոստիկանությունը Բոգոտայում ձերբակալեց Ջուզեպպե Պալերմոյին, որը հայտնի է նաև որպես Պեպե», - ասել է Կոլումբիայի նախագահը։
Պեպեն Կոլումբիայից, Էկվադորից և Պերուից Եվրոպա կոկաինի ապօրինի շրջանառության համակարգողն է և միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառության համար հետախուզվում է 196 երկրներում։