211652_close_icon
views-count882 դիտում article-date 14:33 16-04-2014

Նշանակումներ ԱԻ նախարարությունում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 6 նոր նշանակում` ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, Երևան քաղաքի վարչության թիվ 1 և 4 հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև Շիրակի ՄՓՎ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատում: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հերթապահում է նաև հոգեբանների խումբ, որն այսօր համալրվեց ևս 2 մասնագետով: Հոգեբանների խումբը հետագայում հիմք կհանդիսանա ԱԻ նախարարությունում հոգեբանական ծառայություն ստեղծելու համար, քանի որ արտակարգ իրավիճակներում մարդկանց հոգեբանական աջակցության ցուցաբերումը նույնպես շատ կարևոր է: Արմեն Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:

Նմանատիպ նյութեր