2071 դիտում
14:36 31-08-2017
Նոր նշանակումներ՝ Բնապահպանության նախարարությունում
Մարատ Բադալյանը և Իգոր Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով նշանակվել են ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։ Այս մասին տեղեկանում ենք gov.am կայքը։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Մարատ Բադալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,–ասվում է վարչապետի որոշման մեջ։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Իգոր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,–ասվում է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1081 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
715 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան