211652_close_icon
views-count1079 դիտում article-date 23:59 15-04-2014

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 16-ին շրջանների զգալի մասում, 17-20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: [img]/ups/images/0843042001397591468923677.jpg[/img] Երևանում ապրիլի 16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Ապրիլի 17-20-ը անձրևի հավանականությունը փոքր է: [img]/ups/images/0697092001397591467746319.jpg[/img] Երևանի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ · Օդի առավելագույն ջերմաստիճան 27.00C (2008թ) · Օդի նվազագույն ջերմաստիճան 0.00C (1980թ) · Օդի միջին օրական ջերմաստիճան 13.40C: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Նմանատիպ նյութեր