5626 դիտում
21:32 15-04-2014
Վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել, երիտասարդ աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ ապրիլի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 164 տան բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը վարելով ВАЗ 2121 մակնիշի 90 DD 500 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի մոտ 20 տարեկան աղջիկ, տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+