Ռուսաստանում սպանվել է Արարատ Ղուկասյանի սպանության գործում կասկածվող ադրբեջանցի խոշոր գործարարը
Այսօր առավոտյան Կրասնոյարսկում սպանել են հերթական ադրբեջանցուն: Վերջինս խոշոր գործարար, 60-ամյա Էնվբեր Իբրահիմովն էր, ով հանդիսանում էր «Յուժնի» շուկայի սեփականատերը և «СХП «Мустанг» ընկերության տնօրենը:
ՌԴ Կրասնոյարսկի մարզի գլխավոր հետաքննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ օլգա Դեգիդի խոսքով՝ սպանությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 7-ին՝ Կրասնոյարսկի Հյուսիսային միկրոշրջանում գտնվող նրա տան դիմաց: Իբրահիմովը մահացել է TT տիպի ատրճանակից ստացած վիրավորումից:
«Комсомольская правда»-ն գրում է, որ սպանությունը կարող է կապ ունենալ «Луч» շուկայի անվտանգության ծառայության նախկին պետ, հայազգի Արարատ Ղուկասյանի սպանության հետ, ում սպանել են 2003 թվականի հունիսի 11-ին: Սպանության գործում շրջանառվում էր Էնվեր Իբրահիմովի անունը: