211652_close_icon
views-count91221 դիտում article-date 13:21 22-07-2020

Ինչպես է ԱՄՆ-ի իր տանը սպանվել հայազգի գործարարը. կադրեր դեպքի վայրից. ArmLur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով, հայտնում է [url=https://armlur.am/1025381/?fbclid=IwAR3p9rHPf8VLi_bZpCuPQ9Ukoo8eUAVPmUu7QX93h6xC21HU5dIy4elKoyg]ArmLur.am[/url]-ը։ Արմեն Սահակյանը նաև «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատերն էր: Լրատվամիջոցները գրել են, որ հարձակման ժամանակ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նրա կինը ծանր վիրավոր է եւ բժիշկները պայքարում են կյանքի համար: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունների, գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, ապա գեռանալ դեպքի վայրից: Արմեն Սահակյանն ունի անչափահաս երեք երեխա: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր