20085 դիտում
09:51 15-04-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով նոր, ուշագրավ ապացույցներ կան․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի վիճակը:
Նշենք, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի հայտնաբերել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակը, որը, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի և Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Բայց, պարզվում է, այլ ապացույցներ ևս կան, որոնք այնքան ծանրակշիռ են, որ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Տիգրան Ասատրյանը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսոն՝ նույնիսկ ցմահ ազտազրկման:
Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը, սակայն, երեկ մեզ ասաց, որ դեռևս լրացուցիչ ապացույցներ չկան, բայց մոտ օրերս հնարավոր է ինչ-որ բան լինի, քանի որ արդեն իսկ որոշ փորձաքննությունների պատասխաններ կան, որոնց փաստաբանը դեռևս չէր ծանոթացել: «Բայց, ճիշտն ասած, ես մտածում եմ, որ նախաքննական մարմինը ապացույց չունի և պիտի մեղադրանքը առհասարակ հանի իմ պաշտպանյալի վրայից, ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտի»,- ասաց տիկին Գալոյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4224 դիտում
08:52 22-05-2014
Նոր ապացույցներ՝ Թևոսիկի եղբոր սպանության գործում․ Ժամանակ
6848 դիտում
14:09 08-02-2014
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված «Իսոն» մեղադրանքը չի ընդունում
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»