211652_close_icon
views-count22134 դիտում article-date 14:24 04-02-2014

Հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր սպանության գործով ձերբակալվել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի փոխնախագահը (լրացված)

Երեկ՝ փետրվարի 3-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունների և պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 27-ին հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբորը՝ Արթուր Սաֆարյանին, սպանելու մեջ: Խուզարկությամբ Ի. Սարգսյանի մոտից հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որը ընթերակաների ներկայությամբ առգրավվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել է մատնադրոշմային, դատահետքաբանական փորձաքննություն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ պահին Ի. Սարգսյանը, ով ավելի շատ հայտնի է «Իսո» մականվամբ, եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով: Նա վերջերս էր ազատվել կալանավայրից, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման հայտնի Արմեն Տեր Սահակյանի բանդայի անդամների հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Իսոն աշխատում է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայում՝ որպես փոխնախագահ: *** 14:57 Քիչ առաջ SHAMSHYAN.com-ի հետ կապ հաստատեց «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի մամլո պատասխանատուն, և հայտնեց, որ Ի. Սարգսյանը ֆեդերացիայի փոխնախագահը չէ: Նա ժամանակին եղել է ֆեդերացիայի նախկին անդամ:

Նմանատիպ նյութեր