16244 դիտում
09:43 15-04-2014
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել ապրիլի 29-ին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կստորագրվի համաձայնագիր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին։
Այս մասին երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։ Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն։
Նշենք, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա շուրջ 900 այն ապրանքատեսակների վերաբերյալ, որոնց մաքսատուրքը Հայաստանում ավելի ցածր է, քան ՄՄ տարածքում։ Եթե համաձայնություն չկայացվի, ոչ ՄՄ տարածքից Հայաստան ներկրվող այդ ապրանքները ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարող են կտրուկ թանկանալ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
18:47 02-02-2014
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն հասանելի է
1402 դիտում
19:58 21-02-2014
Ամփոփվել են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները
2500 դիտում
10:43 03-10-2014
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ
Այս բաժնից
4870 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են