Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզն» արդեն հասանելի է
Ինչպես տեղեկացրել էինք Հայաստանի կառավարությունը երեկ` փետրվարի 1-ին, հրապարակել էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:
Փաստաթուղթը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։
Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի 23-ին, սակայն փաստաթղթի տեքստը հրապարակվել և տեղադրվել է Կառավարության կայքում միայն այսօր, որին մանրամասն կարող եք ծանոթանալ [url=https://www.e-gov.am/gov-decrees/item/23864/]այստեղ:[/url]