1061 դիտում
22:15 14-04-2014
Դե՞մ, թե՞ կողմ
Այն, ինչ ինձ չի սպանում, ավելի է ուժեղացնում: Այսինքն երբ պայքարում ես ինչ-որ մեկի դեմ, սակայն չես սպանում, ապա նրան ավելի ես ուժեղացնում: Այս ճշմարտությունը շատ հին է և հաստատվել է դարերի փորձություններով անցնելով:
Անցյալ դարում գաղափարական ճամբարների ճնշման տակ մարդիկ չէին կարողանում կողնորոշվել, թե ինչ անել, ինչ չանել, ինչն է ճիշտ, ինչը սխալ, ինչն է լավ, ինչը վատ, ինչն է պատժելի, ինչն օրինակելի: Այդպիսի պայմաններում առաջ քաշվեց մի մոտեցում, ըստ որի մարդը պարտավոր է հավատարիմ մնալ իր դիրքին և կոչմանը: Եվ այդ մոտեցման կարգախոսը դարձավ. «Արա այն, ինչ անելու ես, և ինչ ուզում է թող լինի»:
Իսկ գաղափարական ճամբարում կամ բաժանարար գծերի մեկ կողմում գտնվողն առաջնորդվում է իր ճամբարի գաղափարներով: Նրա կայացման և հաստատման համար պարտադիր չէ ապացուցել, որ մրցակիցը, հակառակորդը, թշնամին սխալ է, վատ, չար: Նրա առաջնային խնդիրն է հաստատել իր ճշմարտությունը, իր արժեքը:
Նույնն է նաև կառավարաման իրավունքի կամ իշխանության համար պայքարում: Երբ քաղաքական ճամբարականը սևեռվում է հակառակորդի, մրցակցի վրա, ապա ակամա ուժեղացնում է նրան: Այսինքն երբ քննադատության թիրախում ոչ թե խնդիրն է, այլ խնդիրն անձնավորողը, ապա քննադատությունը պիտի նրան ոչնչացնի: Իսկ եթե քննադատությունը չի ոչնչացնում քննադատվողին, ապա վերջինս ուժեղանում է:
Մշակութային առաջընթացի խթանիչներից մեկը քննադատությունն է: Այսինքն երբ քննդատվում է մշակութային երևույթը՝ գրական ստեղծագործությունը, երգը, կտավը, ֆիլմը, բեմադրությունը, դա նպաստում է մշակույթի առաջընթացին, զարգացմանը, ընդհանրապես՝ մարդկության առաջընթացին:
Ժողովրդավարական հասարակարգում քաղաքական դիմակայությունը խաղաղ բնույթ է կրում և չի ենթադրում փոխադարձ ոչնչացումներ: Այդ պատճառով ժողովրդավարական համակարգում քաղաքական ուժն իր ժողովրդականությունը բարձրացնելու համար խոսում է իր նպատակների, խնդիրների, գաղափարների, ծրագրերի մասին, դրանց իրականացման հեռանկարի մասին:
Երբ քաղաքական ուժը բավարարվում է մրցակցի կամ հակառակորդի անձի քննադատությամբ, ապա այդպիսով ավելացնում է իր հակառակորդի, մրցակցի ժողովրդականությունը: Այսինքն երբ իշխանությունները խոսում են ընդդիմադիրների մասին, ապա ուժեղանում է ընդդիմությունը, իսկ եթե ընդիմությունն է խոսում իշխանությունների մասին, ապա ուժեղանում են իշխանությունները:
Այնպես որ, գործն առաջ տանելու, խղճի առջև հանգիստ լինելու համար, նախընտրելի է հին ու բարի բանաձևը. «Արա այն, ինչ անելու ես, և ինչ ուզում է՝ թող լինի»: Այսինքն նախընտրելի է ոչ թե դեմ, այլ կողմ գործելը՝ հանուն գաղափարի, ծրագրի, երազանքի, հայրենիքի, սիրո: Կողմ տրամադրվելու դեպքում նպատակը կարող է իրականանալ կամ չիրականանալ, սակայն ճանապարհի խոչընտոդները հաստատ չեն մեծանա:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
3001 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
38341 դիտում
18:22 05-06-2022
Սադրիչ էին ուղարկել, մեր միջից ոստիկանների կողմ բան նետեց, հետո վազեց, գնաց իրենց կողմ․ ակտիվիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, 24TV
1406 դիտում
10:33 16-01-2014
Եգիպտոսի նոր Սահմանադրությանը կողմ է քվեարկել ընտրողների 95 տոկոսը
Այս բաժնից
724 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1021 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
649 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան