Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի դիրքորոշումը «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի վերաբերյալ․հայտարարություն
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան 2024թ․–ի սկզբից ուսումնասիրել և ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության բազմաթիվ քայլեր է ձեռնարկել օրենքի նախագիծը մշակելու` այն մասնագիտական համայնքի համար բարենպաստ դարձնելու և ոլորտի կարգավորմանն ու առողջացմանը նպաստելու համար։
ՀՀ Կադաստրի Կոմիտեի հետ` բացառապես մեր նախաձեռնությամբ ունեցել ենք թվով երեք հանդիպում, որոնց ժամանակ կատարել ենք օրենքի նախագծի վերաբերյալ մեր դիտարկումները, չնայած դրան, որևէ անգամ չենք ստացել հետադարձ կապ` թե ո՞ր առաջարկն է ընդունվում, իսկ ո՞րը՝ ո՛չ։ Չենք ունեցել նաև պատասխան պարզաբանում բազմաթիվ չընդունված առաջարկների մասով։
ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցչին, և՛ս մեր նախաձեռնությամբ հրավիրել ենք արդեն Հանրային Հեռուստաընկերության հարթակ՝ բանավեճի, խնդիրն ավելի հանրային դարձնելու նպատակով։
Այս ամենին զուգահեռ, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան e-draft.am հարթակում տեղադրել է օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված 12 բովանդակային առաջարկություն (հակիրճ և կառուցողական լինելու համար), որոնցից 7-ը մերժվել է, այդ թվում մերժվել է գործակալների համար escrow հաշվի ստեղծման առաջարկը , որով կպաշտպանվեին ՀՀ քաղաքացու՝ վաճառողի, գնորդի ֆինանսական միջոցները չեզոք միջավայրում՝ մինչև գործարքի ավարտն ու պայմանագրային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ֆինանսական խարդախությունները կհասցներ նվազագույնի։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ՀՀ Կադաստրի կոմիտեի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ ուներ բանավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ օրենքի նախագիծը պետք է նախապես քննարկման դրվեր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, մինչ ՀՀ ԱԺ առաջին ընթերցումը։
Ինչպես պարզ դարձավ, ՀՀ ԱԺ առաջին ընթերցումը տեղի ունեցավ առանց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման և օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ ականատես եղանք հանձնաժողովի նախագահ պարոն Բաբկեն Թունյանի հայտարարությանը, ըստ որի մինչ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, մասնագիտական համայնքի հետ տեղի կունենա քննարկում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։
Սակայն, ավելի ուշ պարոն Թունյանի գրասենյակից մեզ հայտնեցին, որ այդ հարցը օրակարգում ներառված չէ, բայց խոստացան հետադարձ կապ հաստատել։
Հայտնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան ունի օրենքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը, որն արտացոլում է համայնքի անդամների մեծամասնության կարծիքը։
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան հայտնում է, որ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը ոլորտի և միջազգային փորձի ո՛չ պատշաճ ուսումնասիրության, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների հետ կառուցողական քննարկումներից խուսափելու արդյունքն է։
Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ մեկնաբանության դաշտում տեղադրված հղումով։