211652_close_icon
views-count4297 դիտում article-date 01:30 14-04-2014

47-ամյա վարորդը BMW-ով Երևանյան լճի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ ապրիլի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի հարևանությամբ, Երևանի բնակիչ 47-ամյա Գարիկ Բաբայանը իր կողմից վարած BMW մակնիշի 34 PO 469 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, և օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված 78-ամյա Ալեքսանդր Ղազարյանը տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր