Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց մանուկների օրհնություն
Այսօր` ապրիլի 14-ին Հայ Առաքելական սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոնի հաղթական մուտքը Երուսաղեմ, որի ժամանակ ժողովուրդը ապավինում և հավատում էր նրան, ընդունելով որպես Տեր և Փրկիչ:
Վաղ առավոտվանից Առաքելական եկեղեցու հավատավորները շտապում եին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի, իրենց հետ բերելով ուռենու ճյուղեր, ծաղկեպսակներ և ծաղիկներ: Առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց անդաստանի կարգ, որից հետո արարողության մասնակիցներին բաժանվեցին օրհնված ուռենու ճյուղեր:
10:30-ին Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հանդիսապետությամբ մեկնարկեց Սուրբ և անմահ Պատարագը, որից հետո արարողության մասնակիցների թափորը, հոգևոր հայրերի, սարկավագների և դպրաց դասի առաջնորդությամբ շարժվեցին եկեղեցու ետնաբակ:
Ուռենու ճյուղերով, պսակներով և ծաղիկներով զարդարված խաչի առաջ տեղի ունեցավ միասնական աղոթք, որից հետո Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի ձեռաամբ կատարվեց մանուկների օրհնության արարողություն: Հավարտ օրհնության արարողության մեկնարկեց համերգային ծրագիրը, որի ընթացքում միջոցառման մասնակից ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամները նշեցին նաև իրենց օրը:
Երեկույան ժամերգության ավարտին տեղի ունեցավ դռնբացեքի կարգը:
Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի