211652_close_icon
views-count11133 դիտում article-date 14:52 12-04-2014

Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 7 վիրավորներից «08»-ի վարորդը վիրահատության ժամանակ մահացել է

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր. գործը հարուցվել է երեկ ապրիլի 11-ին Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 7 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Opel-ը վարել է Նոր-Գեղի գյուղի բնակիչ 53-ամյա Արա Սեդրակյանը, իսկ ВАЗ 2108-ը վարել է Օշական գյուղի բնակիչ 27-ամյա Արման Մնացականյանը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու նրանց ուղևորներ Օշական գյուղի բնակիչ 24-ամյա Ֆելիքս Գրիգորյանը, Շիրակի մարզի Հառիճ գյուղի բնակիչ 24-ամյա Լիլիթ Սեդրակյանը, տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով գիշերը ժամը 00:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնում Ա. Մնացականյանը վիրահատության ժամանակ մահացել է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/10630/1404112312273/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին ՎԱԶ 2108 մակնիշի 20 ՏԼ 280 համարանիշի և Opel մակնիշի 34 NT 318 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ Եղվարդի, մի մասը՝ Երևանի հիվանդանոցներ: Մինչ վթարի վայր կժամաներ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը, վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել Եղվարդ քաղաքի մի քանի երիտասարդ բնակիչներ, ովքեր հենց իրենք էլ մի քանի վիրավորներին տեղափոխել էին հիվանդանոց, իսկ մի քանի վիրավորների էլ տեղափոխել էր օպերատիվորեն վթարի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բուժանձնակազմը: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր