211652_close_icon
views-count3936 դիտում article-date 12:03 12-04-2014

Մանվել Գրիգորյանն այսօր վերադառնում է Ֆրանսիայից, սակայն մեկ բուժզննության էլ է ենթարկվելու

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով բուժզննման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, այսօր կվերադառնա: [b]SHAMSHYAN.com[/b]-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ նրա խորհրդական, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանը: Ինչպես նաեւ նշեց, որ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը սպասվածից էլ լավ է եւ նույնիսկ հիվանդության հետքը չի պահպանվել: Սակայն [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը աշնանն էլ է մեկնելու քարտասահման՝ եվս մեկ բուժզննման: Հարցին, թե Մանվել Գրիգորյանը մասնակցելու՞ է, արդյոք, ապրիլի 13-ին գումարվելիք ՀՀԿ-ի ԳՄ եւ խորհրդի նիստին, ասաց, որ Մ. Գրիգորյանը ոչ ՀՀԿ անդամ է, ոչ էլ խորհրդի անդամ: «Բայց, եթե ընդլանված ֆրակցիայի նիստ լինի, հավանաբար նա էլ կմասնակցի»,- ասաց Վարդան Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր