3838 դիտում
14:35 09-06-2014
Գերությունից վերադարձած 23-ամյա Արսենի առողջականը չի կարգավորվում. նա կրկին բուժզննության կենթարկվի
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը` տիկին Սվետան:
Նա նշեց, որ որդին շարունակում է դժգոհել ոտքերի եւ մեջքի ցավից: «Մարմնի ուռածությունը եւ արյունահոսությունը չեն անցնում: Դե, իրեն հիվանդանոցում դեղեր էին նշանակել, խմում էր: Հիմա վաղը նորից պետք է գնա հիվանդանոց, տեսնենք, թե ինչ են ասում»,- նշեց տիկին Սվետան:
Հարցին, թե ստուգումները ինչ են ցույց տվել՝ նրան դիզվառելիք ներարկե՞լ են գերության ընթացքում, ինչպես իրենք էին կասկածում, ասաց. «Ասում են՝ չէ, նման բան չկա»:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
4557 դիտում
12:20 11-04-2014
Գերությունից վերադարձած Արսենի հարազատները թեև շատ ուրախ են, բայց դեռ հարսանիք անելու մտադրություն չունեն
7833 դիտում
11:35 16-05-2014
Գերությունից վերադարձած Արսենը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
664 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
964 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
592 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան