211652_close_icon
views-count83157 դիտում article-date 16:16 17-02-2019

Երևանի Հյուսիսային պողոտայից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավարն ու ճարտարապետ-դիզայները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Վերջիններս բաց են թողնվել: Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարգարյանը աշխատում է Հանրային հեռուստաընկեությունում՝ որպես հաղորդավար, իսկ Հ. Վահրամյանը «Արտ դիզայն» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-դիզայներ: **** [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ին [color=#EF2929]Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Արման Մարգարյանը 2018 թվականի սեպտեմբեր ամսից չի հանդիսանում Հանրային հեռուստաընկերության հաղորդավար:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր