Տեղեկություններ կան, որ Ռ. Քոչարյանը հանդիպում է ունեցել Ր. Հովհաննիսյանի հետ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է հանդիպումներ ունենալ քաղաքական ուժերի առաջնորդների ու ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ: Այդ շրջանակներում խոսվում է, որ Ռ. Քոչարյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից:
-Պարոն Սողոմոնյան, տեղեկություններ կան, որ Ռ. Քոչարյանը հանդիպում է ունեցել Ր. Հովհաննիսյանի հետ: Ի՞նչ են քննարկել հանդիպման ժամանակ:
-Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում չի եղել:
-Իսկ այլ կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպում նախատեսվա՞ծ է:
-Ես որևէ տեղեկություն չունեմ, գուցե մամուլն ավելի լավ է տեղեկացված»: