211652_close_icon
views-count935 դիտում article-date 20:56 03-03-2014

Դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սալամի հետ

Մարտի 3-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ: Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ջերմ շնորհավորանքները նոր կառավարության կազմավորման կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ դեսպան Քոչարյանը և Լիբանանի վարչապետը կարևորել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, գործարար հանդիպումների և համաժողովների անցկացումը: Կողմերն ընդգծել են լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակին:

Նմանատիպ նյութեր