12985 դիտում
09:44 12-04-2014
Չէ, չէ, չէ, մոռացի, մոռացի, այդ հիմարությունները մոռացի. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Московский комсомолец»–ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, նախօրեին գրել էր, որ 2015 թվականի հունվարին ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, որոնց թվում, ըստ ամենայնի, կհայտնվի նաև Հայաստանը, ունենալու են միասնական արժույթ՝ ալթըն:
Երեկ, երբ Աժ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից մեկնաբանություն խնդրեցինք այս կապակցությամբ, նա. նախ, ասաց. «Ինչո՞ւ եք կարդում այդ թերթը»։ «Ալթըն» բառը լսելուն պես՝ Մինասյանը պատասխանեց. «Չէ, չէ, չէ, մոռացի, մոռացի, այդ հիմարությունները մոռացի»։ Այսինքն, մենք թյուրքական անվանումով դրամական միավոր չե՞նք ունենալու՝ մեր ճշտող հարցին պատգամավորը պատասխանեց. «Վերջ, ասացի՝ մոռացի, նման բաներ չկան»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
16:59 23-07-2015
Քենիայում Օբամայի այցը այդ երկիր շուրջօրյա կհեռարձակվի այդ նպատակով ստեղծված հեռուստաալիքով
2161 դիտում
15:00 05-03-2016
Լուի վան Գալ. Այդ Ռեշֆորդը չէ ինձ փրկել, այդ ես եմ նրան շանս տվել
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am