Լուի վան Գալ. Այդ Ռեշֆորդը չէ ինձ փրկել, այդ ես եմ նրան շանս տվել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը 2 խաղում 4 գոլ է խփել, օգնել է իրեն մնալ պաշտոնում:
«Ես կարդացել եմ, որ Ռեշֆորդը ինձ փրկեց պաշտոնանկությունից: Ոչ, բնավ այդպես չէ: Ռեշֆորդը իր շանսը ստացել է իմ և ակումբի քաղաքականության շնորհիվ:
Նույնը կարող եմ ասել Վարելայի ու մյուս երիտասարդ խաղացողների մասին: Այժմ տեսնում եք, թե ինչու հունվարին մենք ոչ մի խաղացողի ձեռք չենք բերել: Մեր քաղաքականությունն է. ունենալ ոչ մեծ կազմ ու երիտասարդներին խաղալու հնարավորություն տալ», ասել է վան Գալը: