Քենիայում Օբամայի այցը այդ երկիր շուրջօրյա կհեռարձակվի այդ նպատակով ստեղծված հեռուստաալիքով
Քենիայում կարող է առանձին վճարովի հեռուստաալիք ստեղծվել, որն ուղիղ եթերով կհեռարձակի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Քենիա:
Ինչպես նշում է BBC-ն, ալիքը կգործի ընդամենը 6 օր՝ հուլիսի 22-28-ը՝ Օբամայի՝ այնտեղ գտնվելու ժամանակ:
Արբանյակային DStv օպերատորի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ եթերը շուրջօրյա հեռարձակելու է բացառապես Multichoice Africa հեռուստաընկերությունը:
Քենիայում այս օրերին մեծ միջոցառումներ են անցկացվում, որպեսզի դիմավորեն ԱՄՆ-ի նախագահ և արմատներով քենիացի Օբամային, ով առաջին անգամ է որպես նախագահ այցելելու այդ երկիր:
Նևրա յացի ժամանակ ամբողջովին փակվելու է Քենիայի օդային տարածքը: