12072 դիտում
08:37 12-04-2014
Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն այլևս դարձել է լրջագույն խնդիր. Իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2,3 տոկոսով։ Սակայն երբ վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, մտահոգիչ պատկեր է ստացվում։
Հարկերն ու տուրքերը կազմում են ՀՀ պետական բյուջեի ահռելի բաժինը՝ 96,2 տոկոսը։ Եվ ահա, նախորդ տարվա համեմատ հարկերն ու տուրքերը հավաքագրվել են 0,1 տոկոսով պակաս։ Առաջին հայացքից թվում է, թե 0,1 տոկոսը այնքան էլ մեծ թիվ չէ։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեն 2013թ. համեմատ 100 մլրդ դրամով ավելի է։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում պետք է հավաքվեր 8,5 մլրդ կամ 9 տոկոս ավելի գումար, քան նախորդ տարի։ Այնինչ դրա փոխարեն, ընդհակառակը՝ նվազել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը։
Սակայն սա դեռ ամբողջը չէ. այս տարի պակաս են հավաքվել և շահութահարկը, և ակցիզային հարկը, և մաքսատուրքերը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
09:17 15-12-2022
ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ի նախարարական հանդիպմանը
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2263 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am