2820 դիտում
23:59 11-04-2014
Գեղարքունիքի մարզում բնակվող 7 երեխաների հայրը մեղադրանքներ է ներկայացնում գյուղապետի հասցեին
Այսօր՝ ապրիլի 11-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին է դիմել Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղի բնակիչ 35-ամյա Սերգեյ Քոչարյանը: Կից ներկայացնում ենք նրա դիմում բողոքը:
«2013-թվականի մարտի 22-ին ժամը 20:30-ի սահմաններում Տրետուք գյուղում իմ տան վրա հարձակվեցին համագյուղացիները՝ Դավիթ Բաղդասարյանը, Վանիկ Ասատրյանը, էլի մարդիկ, որոնց մթության մեջ չեմ ճանաչել: Անհիմն պատճառով ինձ ծեծի ենթարկեցին և մեր հասցեին տալիս էին սեռական բնույթի հայհոյանքներ: Դրանից հետո մինչ այժմ բուժվում եմ հիվանդանոցներում:
Կատարվածի մասին Վարդենիսի ոստիկանության բաժնում տվել եմ հաղորդում, սակայն մինչև օրս դրական պատասխան չեն տալիս, իսկ հանցագործները գտնվում են ազատության մեջ:
Որոշ ժամանակ անց նույն խումբը գողացավ անասուններիս մեկ օր հետո իմ ջանքերի շնորհիվ գտա Դավիթ Բաղդասարյանի անասունների մեջ: Տրետուք գյուղի գյուղապետ Ալիկ Եղիազարյանի կողմից առ այսօր ինձ չի տրամադրվում իմ վարձակալական երեք հեկտար հողամասը, որի համար ես հարկ եմ վճարում, իսկ գյուղապետը մշակում է:
Նշեմ, որ վերը նշված հանցախումբը միշտ գտնվում է գյուղապետ Ա. Եղիազարյանի տրամադրության տակ: 2010թ.-ին պետության կողմից Տրետուք համայնքի բնակիչների համար ցանվեց կորգան: Ինձ հատկացրեցին 1 հեկտար ցանված դաշտ, իմ կողմից հնձեցի, բերքին տիրացավ գյուղապետը Ա. Եղիազարյանը՝ բռնի կերպով:
Նշեմ, որ 4 երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամակալ եմ, ունեմ երեք անչափահաս երեխաներ:
Խնդրում եմ օգնել ճշմարտությունը պարզելու, հանցագործությունները բացահայտելու և հանցագործներին պատժելու համար»:
[b]SHAMSHYAN. com[/b]-ը պատրաստ է ներկայացնել նաև նշված գյուղի գյուղապետ Ալիկ Եղիազարյանի տեսակետը:
Նմանատիպ նյութեր
1877 դիտում
13:41 14-06-2021
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռ
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել