1586 դիտում
22:14 11-04-2014
Արդարության սո՞վ
Արդարության պահանջը ամենասուրն է: Հասարակական, իրավական, քաղաքացիական և նույնիսկ միջանձնային հարաբերություններում կարևորվում է արդարությունը: Եվ այս տեսանկյունից քննադատության են ենթարկվում ոչ միայն դատարանները, այլև կառավարման մյուս օղակները:
Արդարության հասարակական պահանջին ողջամիտ ընթացք տալու նկատառումով, օրենսդրության մեջ ներմուծվել է մի դրույթ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի և պարտավոր է մատնացույց անել վարչական մարմնի կողմից թույլ տրված անօրինականությունը: Այսինքն ցանկացած մարդ, ով ապօրինություն է նկատում, կարող է և պարտավոր է հայտարարել դրա մասին, այդպիսով գործուն մասնակցություն ունենալով արդարության վերականգնման հարցում:
Սակայն այս հնարավորությունից օգտվում են քչերը: Մեծ մասը նախընտրում են բացահայտ չպայքարել անօրինականությունների դեմ, առերես հաշտվել, բայց խոհանոցում տրտնջալ ու բողոքել երկրից, իշխանություներից, անարդարությունից: Սա օրինաչափ չէ, որովհետև հասարակության մեծ մասը բարձրաձայն արտահայտվելու քաջություն ունի, սակայն երբ հարցը հասնում է առարկայական քայլերի, քաջությամբ աչքի ընկնողներն ընկրկում են:
Ապօրինությունների դեմ իրական պայքարողների սակավությունը վկայում է, որ տակավին ցածր է քաղաքացիական գիտակցության մակարդակը, քաղաքացին իրեն չի ընկալում որպես լիարժեք իրավատեր, իշխանության սուբյեկտ: Տարածված մոտեցում կա, որ ինչ-որ հարց բարձրացնելու համար հարկավոր է հավաքական կամք: Այսինքն քաղաքացին անարդարության դեմ պայքարելու համարձակություն ունի, սակայն այն դեպքում միայն երբ նրան միանում են ևս մի խումբ քաղաքացիներ: Իսկ միայնակ քայլ անել չի համարձակվում՝ համարելով, որ միայնակ լսելի չի լինի կամ արդյունքի չի հասնի:
Այս պատկերը ցույց է տալիս, որ իրականում արդարության սով չկա, այլ կա ինքնավստահության դեֆիցիտ: Քաղաքացին չի վստահում իր իրավունքի ուժին, անհատի հնարավորությունները համարում է սահմանափակ և չի հավատում, որ ինքը մենակ կարող է ինչ-որ բան փոխել, ինչ-որ հարց լուծել, եթե իրեն չմիանան մյուսները, խմբերը, կուսակցությունները, ժողովուրդը: Այսինքն արդարության համար պայքարելու պատրաստակամություն կա միայն հավաքական հարթությունում, իսկ անհատական հարթությունում այն ընկալվում է որպես բացառություն:
Այսպիսով, ակտիվ ու համարձակ մի քանի քաղաքացիների վարքը համարվում է բացառություն: Այդ բացառիկ օրինակներով կարելի է փաստել, որ քաղաքացին-անհատը վարչական մարմնի անօրինականության դեմ պայքարում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քան խմբերը, քաղաքացիական նախաձեռնությունները, կուսակացությունները: Սա օրինաչափ է, որովհետև անհատը ավելի վճռական է, կորցնելու քիչ բան ունի: Կա նաև ռոմանտիկ էֆեկտ. համատարած դեպրեսիայի մթնոլորտում վարչական մարմնի ապօրինության, սխալի դեմ պայքարի դուրս եկած անհատն ընկալվում է որպես գերմարդ, հսկա, հերոս և այդպիսով կանխորոշում իր պայքարի հաջողությունը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
892 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
517 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան