Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ արդյոք երաշխիք տվել էր, որ ՀՀ-ն չի միջամտի Արցախի հայաթափմանը, վստահ եմ՝ այդ երաշխիքը տվել է. Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ինչ է խոսել 23-ի պատերազմից, Ադրբեջանի հարձակումից առաջ, ինչ է պայմանավորվել Ալիևի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին այս իշխանությունը մարդկանց խոստացել էր արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ ՀՀ տարածքների դեօկուպացիա ընտրվել են այդ ծրագրով. Ո՛չ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ո՛չ էլ ՀՀ տարածքներն Ադրբեջանին հանձնելու:
«Իրենց ցանակցած հանձնում արդարացնելու համար ինչ-որ պատճառներ են գտնում: Աշխարհում միայն Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ Արցախը հանձնեցինք, այսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան կամ անկախ»,- ասաց Սաղաթելյանը:
Պատգամավորի խոսքով՝ սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափման անձամբ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: «Ադրբեջանը հարձակվեց և 23 թվի այս օրն էթնիկ զտում տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա լեգիտիմացնում է Ալիևի գործողությունները, փորձում է լվանալ նրա արյունոտ ձեռքերն իր վարած քաղաքականությամբ: Հիշեք, որ այդ ամեն ինչը տեղի ուենցավ այն ժամանակ, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջան»,- ասաց նա:
Սաղաթելյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ինչ է խոսել 23-ի պատերազմից, Ադրբեջանի հարձակումից առաջ, ինչ է պայմանավորվել Ալիևի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ:
Պետք է պատասխանի՝ արդյոք ինքն ամբողջությամբ տեղյակ էր այդ հարձակման մասին և արդյոք Ալիևին երաշխիք էր տվել, որ Հայաստանը որևէ կերպ ծպտուն չի հանելու և դիտելու է՝ ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում: Վստահ եմ, որ իրենք պայմանավորվածություն ունեցել են, ու այդ երաշխքիը տվել է»: