Պորոշենկոն ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականն անվանել է արդարության հաղթանակ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է ՖԻՖԱ-ի՝ արդեն նախկին նախագահ Զեպ Բլատտերի հրաժարականին՝ ասելով, որ արդարությունը հաղթեց:
Ֆեյսբուքյան իր էջում Պորոշենկոն գրառել է. «Աշխարհը փոխվել է: ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մեծ սկանդալին հետևած Բլատտերի հրաժարականը հույս է տալիս, որ այդ կազմակերպության՝ որոշ դրդապատճառներով առաջնորդված որոշումները չեցյալ կհայտարարվեն: Ճիշտը միշտ հաղթում է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Բլատտերի վերընտրման հետ կապված հույս էր հայտնել, որ Ռուսաստանը կարող է հյուրընկալել ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը: