1507 դիտում
19:43 11-04-2014
Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 3-ը
Այսօր՝ ապրիլի 10-ին, Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատքաննության նախնական փուլի լսումները: Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՄԻՊ լրատվական ծառայությունից:
Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը: Նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ ընդգրկվածների», հանվել են տուժող ճանաչված այն անձանց անունները, ովքեր ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Դատարանը նշել է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված որոշ ապացույցներ, այդ թվում Հրաչյա Հարությունյանի կողմից միտումնավոր կեղծված փաստաթուղթ ներկայացնելը, կարող են հանվել քրեական գործից: Գործի ըստ էության լսումների վերաբերյալ դատը նշանակվել է ապրիլի 17-ին:
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
09:25 19-05-2017
«Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարացվել է. «Ժողովուրդ»
15419 դիտում
10:45 20-07-2017
Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով 4 կալանավորվածների կալանքը ևս 2 ամսով երկարացվել է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
487 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
829 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել