2588 դիտում
09:25 19-05-2017
«Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարացվել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատարանը երեկ բավարարել է «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը: Երեկ այս մասին «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս գործով կալանավորվածներից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից:
Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան, որ ԱԱԾ-ն նոր ապացույցներ է ներկայացրել դատարան, սակայն ներկայացված ապացույցները որևէ կերպ չեն հիմնավորել Սամվել Բաբայանի և հրթիռի հետ առնչություն ունենալու հանգամանքը: Չնայած սրան, դատարանը այդքան էլ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին և գործով անցնող անձանց կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ է՝ այս գործով քննչական գործողություններ չեն արվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3878 դիտում
10:23 20-04-2017
«Իգլայի» գործով քննիչները «Իգլայի» խողովակի վրա մատնահետքեր են փնտրում. «Ժողովուրդ»
8418 դիտում
10:45 01-06-2017
«Իգլայի» գործով կալանավորվածը պնդում է, որ գաղտնալսված խոսակցությունը կապ չունի «իգլայի» հետ․ «Ժողովուրդ»
15437 դիտում
10:45 20-07-2017
Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով 4 կալանավորվածների կալանքը ևս 2 ամսով երկարացվել է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3145 դիտում
15:42 27-01-2025
Կյանքից հեռացել է Արմեն Դուլյանը
1396 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»