211652_close_icon
views-count15365 դիտում article-date 10:45 20-07-2017

Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաս­տելու գործով 4 կալանավորվածների կալանքը ևս 2 ամսով երկարացվել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ ևս երկու ամսով երկարացվել է: Ասյ տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Վերջինս, սակայն, նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չասաց, թե նախաքննական մարմինն այս անգամ ինչ հիմնավորումներ է ներկայացրել կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար, ուստի պահանջել էր իրեն մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանի կալանքը նույնպես երկարաձգվել է: Նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ երեկ ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոց. գրավ՝ 10 միլոն դրամի չափով, սակայն դատարանը մերժել է այն: Խչեյանը նույնպես պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ. որոշ ժամանակ անձ խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաև Զոհրաբ Ղումաշյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր