2038 դիտում
22:21 21-03-2019
ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչը մասնակցել է Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը
Մարտի 21-ին ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի հարցերով խորհրդի հրավերով մասնակցեց վերջինիս կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին Խորհրդի նախագահ Պատրիկ Բերնարսկոնին (Patrick Bernasconi), ՖՄԿ ադմինիստրատոր Ադամա Ուանը (Adama Ouane), Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, ՖՄԿ անդամ պետությունների դեսպանները, ՖՄԿ օպերատորները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, երիտասարդությունը։
Որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ միջոցառմանը ելույթով հանդես եկավ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Նա գոհունակություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա տոնակատարության կապակցությամբ և նշեց, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված տոնակատարությունները տևում են երկու ամիս, որի ընթացքում կայանում են բազմաթիվ մշակութային և կրթական միջոցառումներ։ Իր խոսքում դեսպան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ նաև Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովին՝ ընդգծելով դրա մեծ հաջողությունը, ինչպես նաև գագաթաժողովի համար ընտրված «Ապրել միասին» թեմայի արդիականությունը։
Միջոցառմանը հրավիրված էր հայկական «Երազ» պարային համույթը, որը հանդես եկավ պարային բեմադրությամբ։
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»