Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, լսելով կուսակցության ներկայացուցիչների` վարչապետի և երկրի զարգացման մասին տեսլականներն ու 7 կետերը, ուղիղ «գծով» ասել է` դեռ որոշում չունեմ վարչապետի անձի վերաբերյալ:
Իր հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանն ասել է` սկզբունքորեն և ընդհանրապե՞ս ես դեմ: Ծառուկյանն ասել է, չէ` ոչ սկզբունքորեն: Ստեփան Մարգարյանը Ջավախքի հարցն է բարձրացրել, Վարդան Օսկանյանը՝ կարմիր գծերի ու արագաչափերի: Սերժ Սարգսյանն ուշադիր լսել է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։