3263 դիտում
19:40 10-04-2014
Կան հավակնոտ ծրագրեր, և դրանք կյանքի կկոչվեն. Հարություն Քուշկյան
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով Մարտունիի շրջանային բուժմիավորումում էր:
«Հայաստան» համահայական հիմնադրամի աջակցությամբ Մարտունիում կառուցվել է բուժմիավորման նոր շենք, սակայն այն դեռևս չի շահագործվել: Նախարար Քուշկյանն այցելել է բուժմիավորման նոր շենք, Երևանից հրավիրված հատուկ մասնագետների հետ տեղում քննարկել շահագործման հետ կապված խնդիրները, կարիքները: Մարտունիի բուժմիավորումը իր գործունեությունը շարունակում է հին շենքում, որտեղ էլ նախարարը հանդիպել է հիվանդներին, աշխատանքային խորհրդակցություն անց կացրել անձնակազմի հետ: Հիվանդները, չնայած շենքային պայմաններին և սարքավորումների պակասին՝նախարարին իրենց գոհունակություն են հայտնել բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի և հոգատարության առիթով:
Հարություն Քուշկյանը հավաստիացրել է, որ շուտով կշահագործվի նոր շենքը, կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաները, ինչն էլ կբարձրացնի բուժօգնության որակը: Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն առողջապահության ոլորտի հետ կապված ունի շատ հավակնոտ ծրագրեր և իր փորձը կներդնի դրանք կյանքի կոչելու համար: Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է բարձրացնել ոլորտի վարկանիշն, ապահովել որակ և մատչելիություն: Նախարարը նկատել է, որ Մարտունիում և առհասարակ Արցախում կան շատ լավ մասնագետներ, որոնց պետք է աջակցել, նրանց համար տեղում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:
Մարտունիի շրջանային բուժմիավորման ստացիոնար ծառայությունում տեղակայված է թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական և մանկական 45 մահճակալ: Տարեկան այստեղ 100 երեխա է ծնվում: Բուժմիավորումը սպասարկում է 26 000 բնակչի, ունի 5 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 31 բուժակ մանկաբարձական կետեր:
Մարտունիի շրջանային բուժմիավորումում ևս «Ձեռք-Ձեռքի» հասարակական կազմակերպությունը հիմնադրել է ստոմատոլոգիական կաբինետ, որտեղ ևս նախարարը ծանոթացել է աշխատանքի ծավալներին, մատուցվող բուժօգնության պայմաններին:
Նախարար Հարություն Քուշկյանն այցելել է նաև Մարտունու շրջանի Ճարտար գյուղի տեղամասային հիվանդանոց: Ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բուժօգնության հնարավորություններին: Հիվանդանոցն ունի շտապ օգնության ծառայություն, ընդհանուր պրոֆիլի 10 մահճակալ: Այստեղ տարեկան միջինում 50-55 երեխա է ծնվում: Նախարարը խոստացել է, որ հիվանդանոցի շենքը կվերանորոգվի և կվերազինվի անհրաժեշտ սարքերով և պարագաներով, իսկ մինչ այդ՝ տվել է հանձնարարականներ բուժօգնության կազմակերպման որակի բարձրացման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
14:31 17-06-2024
«Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր
2779 դիտում
12:43 21-03-2014
Համատեղ աշխատանքով խնդիրները հաղթահարելի են. Հարություն Քուշկյան
2644 դիտում
22:14 21-03-2014
Արցախցին պետք է բուժվի Արցախում. Հարություն Քուշկյան
Այս բաժնից
6258 դիտում
16:55 25-12-2024
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում
1681 դիտում
13:59 25-12-2024
Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի զnհերի ընտանիքներին