1479 դիտում
11:50 10-04-2014
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը, որի մշակման հիմք են հանդիսացել ՏՏ ոլորտի զարգացման և էլեկտրոնային հասարակության ձևավորման վերաբերյալ կառավարության ընդունած նախորդ որոշումները: Համաձայն 2013թ. դեկտեմբերի 24-ին ստորագրված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի ՀՀ պետական բաղադրիչի ստեղծումը:
Ըստ էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի, մեր երկրում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված բնակչության համակարգչային հագեցվածության բարձրացմանը, էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը, կիբեռանվտանգության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության բարձրացմանն ու մի շարք այլ մարտահրավերների հաղթահարմանը:
Հայաստանում սկիզբ է առել «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, կառավարության կողմից դեռ 2010թ. ներդրվել է www.e-gov.am էլեկտրոնային պորտալը, 2012 թվականից կիրառվում են նոր կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր և նույնականացման քարտ, ներդրվել է էլեկտրոնային գնման համակարգը: Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը:
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
17:24 25-09-2015
Ներկայացվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման էլեկտրոնային միասնական կառավարման ծրագիրը
Այս բաժնից
751 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
739 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)