3495 դիտում
17:10 06-09-2017
Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 76 միլիարդ դոլարը
Ուկրաինայի պետական պարտքը 2017թ. հուլիսի 31-ի դրությամբ ավելացել է 1,05 միլիարդ դոլարով (1,39 տոկոսով)՝ հասնելով 76,06 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է [url=http://www.segodnya.ua/economics/enews/gosdolg-ukrainy-prevysil-76-mlrd-dollarov-1053203.html]segodnya.ua[/url]-ն։
Նշվում է, որ պետական և պետության երաշխավորած պարտքը կազմել է 1,971 տրիլիոն գրիվնա նախորդ ամսվա 1,957 տրիլիոնի դիմաց: Գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գումարի մեծացումը դոլարային համարժեքով կապված է գրիվնայի պաշտոնական փոխարժեքի փոփոխության հետ:
Երեկ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ երկիրն ամեն տարի արտաքին պարտքերի սպասարկման համար ծախսում է ավելի քան 100 միլիարդ գրիվնա (մոտ 3,8 միլիարդ դոլար): Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի տեղակալ Օլեգ Չուրին հայտնել է, որ մինչև 2019 թվականի վերջ Կիևը պետք է 12,8 միլիարդ դոլար վճարի արտաքին պարտավորություններով:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
19:58 09-04-2014
Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին գերազանցում է 16.6 միլիարդ դոլարը. Մեդվեդև
1949 դիտում
13:47 07-03-2016
ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը
5053 դիտում
13:34 04-09-2018
Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը
Այս բաժնից
829 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
883 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1339 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել