211652_close_icon
views-count2766 դիտում article-date 15:54 09-04-2014

ԵՊՀ դասախոսները եղել են ՀՀ ՈԶ Երևանի զորամասերից մեկում, ծանոթացել զորամասի առօրյային. ֆոտոշարք

ԵՊՀ դասախոսները ապրիլի 9-ին ՀՀ ՈԶ Երևանի զորամասերից մեկում հանդես եկան դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարարության, մայիսյան հերոսամարտերի, հայ-ռուսական ռազմական համագործակցության, արցախյան հերոսամարտում ոստիկանների մասնակցության պատմությանը: Դասախոսները ծանոթացան զորամասի առօրյային և մոմ վառեցին մատուռում: Ռեկտորի օգնական, պատմաբան Գևորգ Մելքոնյանը ԵՊՀ-ի կողմից ոստիկանության զորամասին նվիրեց գրքեր, իսկ զորամասի հրամանատար Գ. Հ. Գրիգորյանին ուժի խորhդանիշ՝ թուր: ԵՊՀ դասախոսները զորամասի հրամանատար Գրիգորյանի կողմից ստացան շնորհակալագիր՝ զորամասի հետ ակտիվ համագործակցության համար: Առաջիկայում ևս կշարունակվեն ԵՊՀ-ի կողմից ՀՀ ՈԶ զորամասերի հետ համագործակցությունը: Տեղեկությունը տրամադրեց ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը Նկարների հեղինակ՝ Արմենյան Վարդան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր