Գագիկ Ծառուկյանն էլ զրահապատ մեքենաներ ունի․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․«Բացի Գյումրու նախկին և ներկա քաղաքապետերից «Հայաստանում էլի կան պաշտոնյաներ կամ գործարար աշխարհում հայտնի անձինք, որոնք զրահապատ մեքենաներով են շրջում։ Հավանաբար, իրենց կյանքի նկատմամբ ոտնձգությունների շատ պատճառներ կան, և փորձում են այսկերպ ապահովագրել իրենց:
Այդ անձանցից մեկն էլ Սամվել Բալասանյանի կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր տեղեկություններով, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռք էր բերել զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։
Վերջերս էլ, երբ արդեն պաշտոնապես վաճառքում հայտնվեց Mercedes S-Class-ի վերջին սերնդի մեքենան՝ 2013 թվականի արտադրության, Ծառուկյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռք է բերել այդ մեքենայից միանգամից 2 հատ, յուրաքանչյուրը՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։